Ընդդիմադիր ուժերը իրազեկման ակցիաններ են իրականացնում Երևանում

Բաժանորդագրվել

Ակցիային մասնակցում են տարբեր ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ։

Ընդդիմադիր ուժերի մի շարք ներկայացուցիչները դուրս են եկել փողոցներ քաղաքացիներին «գործող իշխանության քայլերի կործանարար հետևանքների մասին իրազեկելու համար»։

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հրապարակած տեսանյութում երևում է, որ նրանք հավաքվել են Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում։ Կարապետյանի խոսքով` նրանք շարժվելու են տարբեր ուղղություններով։

Կադրում երևում են «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, նույն խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդնյանը, ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը և մի շարք այլ ընդդիմադիր գործիչներ։

Leave a comment