Փորացավը ոչ թե նոր Սահմանադրությունն է, այլ իրենց թալանածը պաշտպանելը․ Չախոյանը՝ ընդդիմադիրների հավաքի մասին

Փորացավը ոչ թե նոր Սահմանադրությունն է, այլ իրենց թալանածը պաշտպանելը․ Չախոյանը՝ ընդդիմադիրների հավաքի մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով ընդդիմության՝ Սահմանադրության փոփոխությանը դեմ լինելու որոշմանը, այն պարագայում, երբ դեռ չեն ծանոթացել դրա տեքստին:

«Ամենածիծաղելին գիտե՞ք՝ որն է՝ որ էս քաղաքական հոգեհանգստի մասնակիցներից դեռ ոչ ոք չի ծանոթացել Սահմանադրության նոր տեքստին, այն պարզ պատճառով, որ տեքստը դեռ չի հրապարակվել»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ սակայն դա չի խանգարում, որ չիմանալով, թե ինչի մասին է նոր Սահմանադրությունը, մարդիկ արդեն իսկ դեմ են դրան, ինչն էլ ապացուցում է, որ նրանց փորացավը ոչ թե նոր Սահմանադրությունն է, այլ իրենց թալանածը պահել-պաշտպանելը:

 

Leave a comment