https://arm.sputniknews.ru/20260302/ete-trampy-sharunaki-ir-khelagar-kursy-errvord-hamashkharhajin-ankaskats-ksksvi-medvedev-99379887.html
Եթե Թրամփը շարունակի իր խելագար կուրսը, Երրորդ համաշխարհային անկասկած կսկսվի. Մեդվեդև
Եթե Թրամփը շարունակի իր խելագար կուրսը, Երրորդ համաշխարհային անկասկած կսկսվի. Մեդվեդև
Sputnik Արմենիա
Նա ԱՄՆ-ին մեղադրել է ամեն գնով գլոբալ գերիշխանությունը պահպանելու ձգտման մեջ։ 02.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-02T21:26+0400
2026-03-02T21:26+0400
2026-03-02T21:26+0400
այաթոլլա ալի խամենեի
դմիտրի մեդվեդև
իրանի իսլամական հանրապետություն
դոնալդ թրամփ
ամն
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/13/85935170_0:0:3072:1728_1920x0_80_0_0_857d18fd20f183fa2649efb7b8ff507e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Երրորդ համաշխարհային պատերազմ կարող է սկսվել, եթե Թրամփը շարունակի «վարչակարգերի հանցավոր փոփոխության» և Իրանին հարվածներ հասցնելու քաղաքականությունը։Նրա կարծիքով՝ Իրանի վրա հարձակումները սկսվել են ԱՄՆ-ի գլոբալ գերիշխանությունը պահպանելու նպատակով։ Նա արտահայտվել է «խոզերը չեն ուզում բաժանվել կերակրատաշտից» փոխաբերությամբ։Մեդվեդևը կարծում է, որ Թրամփը կոպտագույն սխալ է թույլ տվել. [Իրանի վրա հարձակվելու] իր որոշմամբ նա բոլոր ամերիկացիներին հնարավոր հարվածի տակ է դրել, չնայած նույնիսկ այն հանգամանքին, որ իրանական վարչակարգին չեն սիրում հարևան արաբական երկրներում։Հիշեցնենք` չնայած փետրվարի վերջին օրերին Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/13/85935170_307:0:3038:2048_1920x0_80_0_0_b5be2fe9bd352ccd10a05a2b8aad047b.jpg.webp
այաթոլլա ալի խամենեի, դմիտրի մեդվեդև, իրանի իսլամական հանրապետություն, դոնալդ թրամփ, ամն, պատերազմ
այաթոլլա ալի խամենեի, դմիտրի մեդվեդև, իրանի իսլամական հանրապետություն, դոնալդ թրամփ, ամն, պատերազմ
Նա ԱՄՆ-ին մեղադրել է ամեն գնով գլոբալ գերիշխանությունը պահպանելու ձգտման մեջ։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Երրորդ համաշխարհային պատերազմ կարող է սկսվել, եթե Թրամփը շարունակի «վարչակարգերի հանցավոր փոփոխության» և Իրանին հարվածներ հասցնելու քաղաքականությունը։
«Եվ դրդիչ կարող է դառնալ ցանկացած իրադարձություն։ Ցանկացած»,-նշել ԱԽ փոխնախագահը։
Նրա կարծիքով՝ Իրանի վրա հարձակումները սկսվել են ԱՄՆ-ի գլոբալ գերիշխանությունը պահպանելու նպատակով։ Նա արտահայտվել է «խոզերը չեն ուզում բաժանվել կերակրատաշտից» փոխաբերությամբ։
Մեդվեդևը կարծում է, որ Թրամփը կոպտագույն սխալ է թույլ տվել. [Իրանի վրա հարձակվելու] իր որոշմամբ նա բոլոր ամերիկացիներին հնարավոր հարվածի տակ է դրել, չնայած նույնիսկ այն հանգամանքին, որ իրանական վարչակարգին չեն սիրում հարևան արաբական երկրներում։
«Գլխավորն այլ բան է. հանգուցյալ այաթոլլան հոգևոր հայր էր գրեթե 300 միլիոն շիաների համար։ Իսկ հիմա նա նաև նահատակ է։ Մնացածը ինքներդ մտածեք… Եվ հիմա կասկած չկա, որ Իրանը եռապատկված էներգիայով ձգտելու է միջուկային զենք ստեղծել»,-հավելել է նա։