https://arm.sputniknews.ru/20260302/erevan-meghri-avtvotshanaparhin-tatevi-hatvatsum-mvot-50-bernatar-e-argelapakvel-99379048.html
Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Տաթևի հատվածում, մոտ 50 բեռնատար է արգելափակվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Տաթևի հատվածում, մոտ 50 բեռնատար է արգելափակվել
Sputnik Արմենիա
Պատճառը ձյունը և մառախուղն է: 02.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-02T21:00+0400
2026-03-02T21:00+0400
2026-03-02T21:00+0400
մեղրի
տաթև
ճանապարհ
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/02/99378878_23:0:1280:707_1920x0_80_0_0_e8f24289f06f78a9bb4c22e0db2b901c.jpg.webp
Երևան–Մեղրի ավտոճանապարհին՝ Տաթևի հատվածում, արգելափակվել է մոտ 50 բեռնատար ավտոմեքենա։ Այս մասին տեղից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։Վարորդներից մեկի խոսքով՝ ճանապարհը փակ է եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:Ներկայումս պրոֆիլային ծառայությունների ներկայացուցիչներն իրականացնում են երթևեկելի մասի մաքրման աշխատանքներ: Երթևեկության ամբողջական վերականգնման ժամկետների մասին տեղեկատվությունը ճշտվում է:Մարդատար ավտոմեքենաների համար անցումը բաց է, բայց դժվարանցանելի, քանի որ այս հատվածում ճանապարհը նեղ է, երկկողմանի երթևեկության գոտիների ուղղությունը պարբերաբար փոխվում է:
մեղրի
տաթև
2026
Լուրեր
am_HY
Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Տաթևի հատվածում, մոտ 50 բեռնատար է արգելափակվել
Sputnik Արմենիա
Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Տաթևի հատվածում, մոտ 50 բեռնատար է արգելափակվել
2026-03-02T21:00+0400
true
PT1M05S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/02/99378878_226:0:1169:707_1920x0_80_0_0_49e76c91fc666974e4b9dd6ae001bd68.jpg.webp
մեղրի, տաթև , ճանապարհ, տեսանյութեր, տեսանյութ, видео
մեղրի, տաթև , ճանապարհ, տեսանյութեր, տեսանյութ, видео
Պատճառը ձյունը և մառախուղն է:
Վարորդներից մեկի խոսքով՝ ճանապարհը փակ է եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:
«Մենք զանգահարել ենք փրկարար ծառայություն, որպեսզի նրանք ժամանեն և մաքրեն ճանապարհը», – ասաց նա։ Տղամարդը նշելէ, որ ուղևորվում էր Իրան։
Ներկայումս պրոֆիլային ծառայությունների ներկայացուցիչներն իրականացնում են երթևեկելի մասի մաքրման աշխատանքներ: Երթևեկության ամբողջական վերականգնման ժամկետների մասին տեղեկատվությունը ճշտվում է:
Մարդատար ավտոմեքենաների համար անցումը բաց է, բայց դժվարանցանելի, քանի որ այս հատվածում ճանապարհը նեղ է, երկկողմանի երթևեկության գոտիների ուղղությունը պարբերաբար փոխվում է: