https://arm.sputniknews.ru/20260302/agnn-aviaynkerutjunneri-het-qnnarkum-e-hh-qaghaqacinerin-hajreniq-veradardznelu-harcy-99374786.html
ԱԳՆ–ն ավիաընկերությունների հետ քննարկում է ՀՀ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու հարցը
ԱԳՆ–ն ավիաընկերությունների հետ քննարկում է ՀՀ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու հարցը
Sputnik Արմենիա
Այս պահի դրությամբ զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան։ 02.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-02T19:41+0400
2026-03-02T19:41+0400
2026-03-02T19:41+0400
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
իրանի իսլամական հանրապետություն
մերձավոր արևելք
միջուկային վառելիք
միջուկային ծրագիր
միջուկային զենք
միջուկային պայմանագիր
իսրայել
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/18/24215379_0:0:1601:901_1920x0_80_0_0_ba9620fa06b344f36e8afa1c2f8e9840.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik․ ՀՀ ԱԳՆ-ն քննարկումներ է իրականացնում ավիաընկերությունների հետ (FlyOne, FlyDubai, Air Arabia, Qatar Airways) հնարավոր թռիչքների իրականացման և դրանց կազմակերպմանը հնարավոր աջակցություն դիտարկելու նպատակով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ աշխատանքներ են իրականացվում Մերձավոր Արևելքի երկրներով չվերթերի (այդ թվում՝ տարանցիկ) չեղարկման հետևանքով այնտեղ գտնվող ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու համար։Նրա խոսքով՝ Մերձավոր Արևելքի երկրներում, նաև Իրանում և Իսրայելում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները շարունակում են աշխատել շուրջօրյա արտակարգ ռեժիմով։ Նույնը վերաբերում է նաև այն երկրներին, որտեղից ՀՀ քաղաքացիները պետք է վերադառնային տարանցիկ չվերթով։Բադալյանը նաև ընդգծում է, որ այս պահի դրությամբ զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների վերաբերյալ տեղեկություններ չկան։ԱԳՆ խոսնակը ևս մեկ անգամ հրապարակել է այն հեռախոսահամարները, որոնցով անհրաժեշտ է կապ հաստատել տեղեկությունների համար։Հիշեցնենք` չնայած անցած շաբաթ Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Փետրվարի 28-ին Պարսից ծոցի երկրներում տեղակայված օբյեկտների ուղղությամբ իրականացված հարվածների հետևանքով վնասվել էր Դուբայի օդանավակայանը, որն օրական շուրջ 1000 չվերթ է սպասարկում, ինչպես նաև Աբու Դաբիի օդանավակայանը։ Չեղարկվել են հազարավոր չվերթեր, այդ թվում` Դուբայից, Աբու Դաբիից և Շարժայից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ։
իրանի իսլամական հանրապետություն
մերձավոր արևելք
իսրայել
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/18/24215379_0:0:1427:1070_1920x0_80_0_0_54dd8d90d564eb79a62abc7d8b0378e6.jpg.webp
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, իրանի իսլամական հանրապետություն, մերձավոր արևելք, միջուկային վառելիք, միջուկային ծրագիր, միջուկային զենք, միջուկային պայմանագիր, իսրայել, ամն
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, իրանի իսլամական հանրապետություն, մերձավոր արևելք, միջուկային վառելիք, միջուկային ծրագիր, միջուկային զենք, միջուկային պայմանագիր, իսրայել, ամն
Այս պահի դրությամբ զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան։
«Համապատասխան քննարկումներ են ընթանում նաև վերաբերելի երկրների գործընկերների հետ՝ անհրաժեշտ գործընթացները դյուրացնելու նպատակով: Իրականացվել է կարիքների գնահատում»,- հայտնում է Բադալյանը։
Նրա խոսքով՝ Մերձավոր Արևելքի երկրներում, նաև Իրանում և Իսրայելում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները շարունակում են աշխատել շուրջօրյա արտակարգ ռեժիմով։ Նույնը վերաբերում է նաև այն երկրներին, որտեղից ՀՀ քաղաքացիները պետք է վերադառնային տարանցիկ չվերթով։
Բադալյանը նաև ընդգծում է, որ այս պահի դրությամբ զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների վերաբերյալ տեղեկություններ չկան։
ԱԳՆ խոսնակը ևս մեկ անգամ հրապարակել է այն հեռախոսահամարները, որոնցով անհրաժեշտ է կապ հաստատել տեղեկությունների համար։
Փետրվարի 28-ին Պարսից ծոցի երկրներում տեղակայված օբյեկտների ուղղությամբ իրականացված հարվածների հետևանքով վնասվել էր Դուբայի օդանավակայանը, որն օրական շուրջ 1000 չվերթ է սպասարկում, ինչպես նաև Աբու Դաբիի օդանավակայանը։ Չեղարկվել են հազարավոր չվերթեր, այդ թվում` Դուբայից, Աբու Դաբիից և Շարժայից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ։