https://arm.sputniknews.ru/20260302/samvel-karapetjany-karvogh-e-prvofesivonal-ev-uzhegh-karavarutjun-steghtsel-hh-1in-nakhagah-99374112.html
Սամվել Կարապետյանը կարող է պրոֆեսիոնալ և ուժեղ կառավարություն ստեղծել. ՀՀ 1–ին նախագահ
Սամվել Կարապետյանը կարող է պրոֆեսիոնալ և ուժեղ կառավարություն ստեղծել. ՀՀ 1–ին նախագահ
Sputnik Արմենիա
Առաջին նախագահի խոսքով` Սամվել Կարապետյանի ընտրվելով կվերանա նաև պետության կողմից Եկեղեցու նկատմամբ սանձազերծված հակասահմանադրական և ազգադավ արշավը։ 02.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-02T19:28+0400
2026-03-02T19:28+0400
2026-03-02T19:28+0400
սամվել կարապետյան
լևոն տեր–պետրոսյան
«ուժեղ հայաստան» կուսակցություն
հայաստան
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0a/27880026_0:83:1600:983_1920x0_80_0_0_397387a0601ddb65dff6f66df92c8878.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն ունակ է իր շուրջը համախմբել պրոֆեսիոնալ տնտեսագետներից և տեխնոկրատներից կազմված մի ուժեղ կառավարություն։ Այսօր «Ֆեյսբուքում» նման գրառում է կատարել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նրա կարծիքով` Կարապետյանի առաջնահերթ խնդիրը կլինի երկրի ամրապնդումը և բնակչության սոցիալական վիճակի բարելավումը։ Նշենք, որ փետրվարի 27–ին էլ ՀՀ առաջին նախագայ Լևոն Տեր–Պետրոսյանը նշել էր, որ պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0a/27880026_90:0:1510:1065_1920x0_80_0_0_42c54cf4df820089e5e52c49bce8d4a5.jpg.webp
սամվել կարապետյան, լևոն տեր–պետրոսյան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, հայաստան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ
սամվել կարապետյան, լևոն տեր–պետրոսյան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, հայաստան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ
Առաջին նախագահի խոսքով` Սամվել Կարապետյանի ընտրվելով կվերանա նաև պետության կողմից Եկեղեցու նկատմամբ սանձազերծված հակասահմանադրական և ազգադավ արշավը։
«Վստահաբար կարելի է հավաստել, որ իր հաղթանակի պարագայում նա չի հրաժարվի Հայաստանի և այլ պետությունների միջև կնքված պայմանագրերից, փոխարենը ավելի ևս կամրապնդի նրանց առջև Հայաստանի ստանձնած պարտավորությունները: Կարապետյանի հաղթանակի պարագայում ինքնաբերաբար կվերանա նաև Պետության կողմից Եկեղեցու նկատմամբ սանձազերծված հակասահմանադրական և ազգադավ արշավը, ինչը հաստատաբար կվերականգնի ողջ հայության միաբանությունը»,– նշել է առաջին նախագահը։
Նշենք, որ փետրվարի 27–ին էլ ՀՀ առաջին նախագայ Լևոն Տեր–Պետրոսյանը նշել էր, որ պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է։