Իրանական լրատվամիջոցները հայտնում են այաթոլլահ Ալի Խամենեիի կնոջ մահվան մասին

Քաղաքականություն

02.03.2026 | 19:12

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի կինը՝ Մանսուրա Խոջաստ Բաղերզադեն, մահացել է, հաղորդում են Sabereen News-ը և իրանական մի շարք այլ լրատվամիջոցներ։

Ավելի վաղ նա Իսրայելի և Միացյալ Նահանգների կողմից հարվածի հետևանքով ծանր վիրավորում էր ստացել և կոմայի մեջ ընկել:

Հիշեցնենք, որ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին սպանվել է փետրվարի 28-ին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի ուժերի համատեղ գործողության արդյունքում: Իսրայելական ինքնաթիռները ռմբակոծել էին Թեհրանում գտնվող այն շենքը, որտեղ Խամենեին հանդիպում էր անցկացնում երկրի ռազմական ղեկավարության հետ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment