Դուբայի օդանավակայաններն երեկոյան կվերսկսեն աշխատանքը

Բաժանորդագրվել

Ուղևորները պետք է նախապես ճշտեն իրենց չվերթի իրականացման վերաբերյալ տեղեկատվությունը, հետո միայն ուղևորվեն օդանավակայան։

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik․ Դուբայի երկու օդանավակայաններն այսօր երեկոյան կվերսկսեն աշխատանքը։ Այս մասին հայտնել են Արաբական Միացյալ էմիրությունների իշխանությունները:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ՝ այսօր ոչ մեծ թվով չվերթեր են իրականացվելու։

«Դուբայի օդանավակայանների ղեկավարությունը հայտնում է, որ այսօր երեկոյան սահմանափակ ձևաչափով կվերսկսվի իրենց աշխատանքը. թույլտվություն է տրվել միջազգային օդանավակայանից (DXB) և Ալ Մաքթումի օդանավակայանից (DWC) ոչ մեծ թվով չվերթերի համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ուղևորներին կոչ են արել տեղեկությունները ճշտել ավիաընկերություններից, ստանալ իրենց չվերթի վերաբերյալ հաստատում և միայն դրանից հետո ուղևորվել օդանավակայան։

Leave a comment