Թեհրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են Նաթանզի միջուկային օբյեկտի վրա


Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆին երկուշաբթի հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածել են Նաթանզի միջուկային օբյեկտին։


«Երեկ նրանք կրկին հարձակվել են Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Նրանց պատճառաբանությունը, որ Իրանը ցանկանում է միջուկային զենք մշակել, պարզապես մեծ սուտ է»,- Associated Press-ը մեջբերել է նրա խոսքերը։


Երբ լրագրողները խնդրել են պարզաբանել, թե որ օբյեկտն է հարձակման ենթարկվել, Նաջաֆին ասել է, որ խոսքը Նաթանզի մասին է:


Երկուշաբթի ավելի վաղ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտնել է, որ Իրանի հարևան երկրներում ռադիացիոն շեղում չի արձանագրվել։


«Նշաններ չկան, որ միջուկային որևէ օբյեկտ հարձակման է ենթարկվել կամ վնասվել է։ Դա վերաբերում է նաև Բուշերի ատոմակայանին»,- ասել է Գրոսսին։

Leave a comment