Երևանի և Սոֆիայի միջև վերսկսվել են ուղիղ ավիաչվերթները

Երևանի և Սոֆիայի միջև վերսկսվել են ուղիղ ավիաչվերթները


ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Նոյեմբերի 7-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք է կատարել բուլղարական «GullivAir» ավիաընկերության առաջին ինքնաթիռը՝ ազդարարելով «GullivAir» և «Bulgaria Air» ավիաընկերությունների համագործակցությամբ Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթների վերագործարկումը։


Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը։


Օդանավակայանում կայացել է ինքնաթիռի դիմավորման խորհրդանշական արարողություն՝ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Իվանկա Տաշևայի մասնակցությամբ։


Գերատեսչության տեղեկացմամբ, թռիչքները կիրականացվեն շաբաթը երկու անգամ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և շաբաթ օրերին


Leave a comment