TRIPP-ի 100 տոկոսը կարող էր ամերիկյան լինել, դրանից մեր ինքնիշխանությունն ու պետականությունը չէր տուժելու․ Ռուբինյան


Ներքաղաքական

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում հայտարարեց, որ ինքնիշխանությունը և որևէ ընկերությունում պետական մասնակցության տոկոսը միմյանց հետ կապ չունեն։

Նրա խոսքով՝ տեսականորեն հնարավոր էր, որ TRIPP ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկաներ ամերիկյան կողմին, սակայն դա որևէ կերպ չէր ազդի Հայաստանի ինքնիշխանության կամ պետականության վրա։

Ռուբինյանը որպես օրինակ բերեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ նշելով, որ ներկայումս ՀՀ կառավարությունն այնտեղ ունի մասնաբաժին, մինչդեռ մի քանի տարի առաջ Հայաստանի մասնակցությունը զրոյական էր։

«Դա չի նշանակում, որ ԶՊՄԿ-ն Հայաստանինը չէր։ Այն օտարերկրյա ընկերությանը պատկանող կոմբինատ էր, որը գործում էր Հայաստանում, վճարում էր հարկեր Հայաստանի Հանրապետությանը։ Նման հազարավոր ընկերություններ կան ՀՀ-ում»,- ասաց նա։

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ ընկերության սեփականության ձևը կամ բաժնետոմսերի պատկանելությունը ինքնին չի կարող դիտարկվել որպես ինքնիշխանության սահմանափակում։


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

Հետևեք մեզ նաև տելեգրամում՝

Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝

Leave a comment