Նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսպիյանն ու կինն այսօր հրավիրվել են դատախազություն։ Այդ մասին տեղեկանում ենք «Ազդարար»-ից։ Ծանուցումը համակարգ մուտք է արվել այսօր վաղ առավոտյան։ Ըստ այդմ, նախկին պաշտոնյան պետք է դատախազություն ներկայանա այսօր՝ ժամը 17։45-ին։ Նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում հարկավոր է օրը և ժամը համաձայնեցնելու նպատակով նախապես զանգահարել։
ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ուսումնասիրվել է ՀՀ նախկին ոստինակապետ Վալերիյ Օսիպյանին եւ նրա կնոջ՝ Լուսինե Թադեւոսյանին պատկանող գույքի օրինականությունը, որի արդյունքներով կազմվել է ամփոփագիր: Նրանց ծանուցագիր է ուղարկվել մեկ ամսվա ընթացքում դատախազություն ներկայանալու եւ գործի նյութերին ծանոթանալու, ինչպես նաեւ դիրքորոշում եւ հայտարարագիր ներկայացնելու համար:
Հիշեցնենք, որ 2018 թ Վալերիյ Օսիպյանը նշանակվել է ՀՀ ոստիկանապետ, իսկ 2019 թ․-ին ազատվել պաշտոնից: