Մոսկվայում ընթացող շախմատի «Aeroflot Open» միջազգային փառատոնի կազմակերպիչներն առաջին անգամ նախաձեռնել են նաեւ շախմատային լեգենդների մրցաշար, որին մասնակցում են միայն անձնական հրավեր ստացողները։
Հրավիրվել են Հայաստանից՝ Ռաֆայել Վահանյանը, ռուսաստանցիներ Սերգեյ Մակարիչեւը եւ Յուրի Բալաշովը, ֆիլիպինցի Էգուենիո Տորրեն եւ ֆրանսիացի Անատոլի Վայսսերը։ Յուրաքանչյուր տուրում լեգենդներից մեկը հանգստանում է։
Խաղացվել է երկու տուր։ Առաջինում Վահանյանը հաղթել է Մակարիչեւին, երկրորդում ոչ-ոքի է խաղացել Տորրեի հետ եւ 1,5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Այսօր կայանալիք երրորդ տուրում մեր լեգենդար գրոսմայստերը ազատ է։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: