Իսրայելը հայտնել է Բեյրութին ավիահարվածի հետևանքով «Հըզբոլլահ»-ի հետախուզության ղեկավարի սպանվելու մասին

Քաղաքականություն

02.03.2026 | 17:36

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնում է, որ Բեյրութի վրա հարձակման հետևանքով սպանվել է «Հըզբոլլահ»-ի հետախուզության ղեկավարը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Իսրայելի պաշտպանության բանակը հաստատում է, որ ահաբեկիչ Հուսեյն Մաքլեդը, որը ծառայում էր որպես «Հըզբոլլահ»-ի հետախուզության ղեկավար, սպանվել է երեկ երեկոյան Բեյրութում ճշգրիտ հարվածի հետևանքով»,- ասվում է հայտարարության մեջ։

Իսրայելը գիշերը հարվածներ է հասցրել Բեյրութին և հարավային Լիբանանին՝ ի պատասխան «Հըզբոլլահ» շարժման հարձակումների, որոնք խմբավորումը որակել է որպես վրեժ Իրանի գերագույն առաջնորդի մահվան համար Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածների ժամանակ։

Հետագայում Լիբանանի կառավարությունն արգելել է «Հըզբոլլահ»-ի ռազմական գործունեությունը՝ Իսրայելի վրա հարձակումներն անվանելով անօրինական։ Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը հայտարարել է, որ Լիբանանը կսահմանափակի «Հըզբոլլահ» խմբավորման գործունեությունը երկրում՝ սահմանափակվելով քաղաքական ոլորտով:

Սալամը «Հըզբոլլահ»-ի բոլոր գործունեությունները որակել է «անօրինական» և կոչ է արել անվտանգության ուժերին՝ «կանխել Լիբանանի տարածքից իրականացվող ցանկացած հարձակում»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment