https://arm.sputniknews.ru/20260302/uzhegh-hajastani-gvojutjunn-ognum-e-apahvovel-naev-irani-azgajin-dzgtumnery-despan-99357308.html
Ուժեղ Հայաստանի գոյությունն օգնում է ապահովել նաև Իրանի ազգային ձգտումները․ դեսպան
Ուժեղ Հայաստանի գոյությունն օգնում է ապահովել նաև Իրանի ազգային ձգտումները․ դեսպան
Sputnik Արմենիա
Հայաստանում Իրանի դեսպանը վստահություն հայտնեց, որ անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի արտաքին քաղաքականություն կվարի Երևանը, Թեհրանի հետ փոխգործակցությունը… 02.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-02T16:17+0400
2026-03-02T16:17+0400
2026-03-02T16:17+0400
խալիլ շիրղոլամի
հայաստան
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան–իրան գործակցություն
ամն
իսրայել
թրամփի ուղի (tripp)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/02/99351907_0:0:1280:721_1920x0_80_0_0_068ae55cb1e41a478102f8d2ce8c1ac5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik․ Հայաստանը որդեգրել է արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման ռազմավարությունը, ինչը երկրի ինքնիշխան որոշումն է, և պաշտոնական Թեհրանը հարգում է այդ որոշումը։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։Դեսպանը միաժամանակ ընդգծեց, որ հայ-իրանական առկա խոր համագործակցությունն ու դարավոր հարաբերությունները պարտավորեցնում են՝ անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի արտաքին քաղաքականություն է վարում Հայաստանը, Իրանի հետ տարբեր ոլորտներում առկա փոխգործակցությունը շարունակվի։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/02/99351907_101:0:1238:853_1920x0_80_0_0_77a97de917c17de7d2c77bca5acbebcc.jpg.webp
խալիլ շիրղոլամի, հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան–իրան գործակցություն, ամն, իսրայել, թրամփի ուղի (tripp)
խալիլ շիրղոլամի, հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան–իրան գործակցություն, ամն, իսրայել, թրամփի ուղի (tripp)
Հայաստանում Իրանի դեսպանը վստահություն հայտնեց, որ անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի արտաքին քաղաքականություն կվարի Երևանը, Թեհրանի հետ փոխգործակցությունը կշարունակվի։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik․ Հայաստանը որդեգրել է արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման ռազմավարությունը, ինչը երկրի ինքնիշխան որոշումն է, և պաշտոնական Թեհրանը հարգում է այդ որոշումը։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։
Դեսպանը միաժամանակ ընդգծեց, որ հայ-իրանական առկա խոր համագործակցությունն ու դարավոր հարաբերությունները պարտավորեցնում են՝ անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի արտաքին քաղաքականություն է վարում Հայաստանը, Իրանի հետ տարբեր ոլորտներում առկա փոխգործակցությունը շարունակվի։
«Մենք վստահ ենք, որ թե՛ ռազմական, թե՛ տնտեսական, թե՛ ինքնության առումով ուժեղ Հայաստանի գոյությունն այս տարածաշրջանում օգնում է ապահովել նաև Իրանի ազգային երազանքները, ձգտումներն ու նպատակները»,- ասաց դեսպանը։