ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News
Նիկոլ Փաշինյանը առնվազն չպիտի հրապարակային «պեռաշկի ու կուկուռուզ» ուտեր, երբ Իրանի նման հարևան երկրում պատերազմ էր սկսվել: 24News-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ միաժամանակ ընդգծելով, որ իշխանությունը լավ էլ գիտի՝ ինչ է անում:
«Չգիտեմ՝ ինչ պետք է անեն, բայց պիտի չանեն էն, ինչը հիմա անում են: Բայց Արցախը հանձնած իշխանությունից ի՞նչ եք սպասում, ինչ-որ հանձնարարեն, դա էլ կանի, հաստատ չի անի մի բան, որ թուրքերի դեմ լինի: Ես չեմ ասում՝ սոված մնա, բայց «պեռաշկի շոու» չպիտի անի, ավելի լուրջ պիտի լինի»:
Էդուարդ Շարմազանովը նաև աննախադեպ համարեց այն, որ ստեղծված իրավիճակում «ուրախ ավտոբուսում» էին Անվտանգության խորհրդի գլխավոր 4 անդամները և քննադատություններից հետո հրավիրված նիստը տեղի ունեցավ առանց նրանց:
«Իրանի վրա հարձակում ա, ԱԽ 4 կարևոր անդամները՝ վարչապետը, ԱԺ նախագահը, ՊՆ նախարարը, ԱԳ նախարարը ավսոբուսի մեջ ուրախ ֆռֆռում են: Էդ հրավիրված նիստին չորսն էլ չկային, էդ ո՞վքեր էին հարցը քննարկողները, դա ԱԽ խորհրդակցություն եղա՞վ»:
ԱԺ նախկին փոխխոսնակը իշխանության պահվածքը անլուրջ չհամարեց, նա համոզված է՝ գիտեն, թե ինչ են անում, ուզում են՝ տարածաշրջանում թելադրողը Թուրքիան դառնա:
«Էս տարածաշրջանում Թուրքիան ունի երկու կոնկուրենտ, որից մեկը Իրանն է, մյուսը՝ ՌԴ-ն: Փաշինյանի վարած քաղաքականությունը առնվազն չի հակասում Թուրքիայի շահերին, բաներ կան, որ պիտի չանեին: Երբ քո հարևանը պատերազմի մեջ է, պիտի քեզ անդարդ չպահես, իբր մենք Ավստալիայում ենք ապրում, Իրանն էլ մեզնից հեռու ա: Հաստատ աշխարհը շուռ չէր գա, եթե Փաշինյանը երեկ ավտոբուսի մեջ ուրախ պեռաշկի ուտելով մանկապարտեզի վարիչ չհաներ ու նշանակեր», – հավելել է նա:
Հասմիկ Կիրակոսյան
—00—ՄԱ