Ունենք ՀՀ քաղաքացիներ, որ Մերձավոր Արևելքի երկրներում են, այս պահին չեն կարողանում դուրս գալ, այդ ուղղությամբ աշխատանք տարվում է. Ալեքսանյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«ՀՀ-ն հնարավոր բոլոր ջանքերը գործադրում է ամեն ինչի հնարավորինս պատրաստ լինելու համար: ՀՀ կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունը բնականաբար խիստ մտահոգված է տեղի ունեցողով և ցանկանում է, որպեսզի աշխարհում տիրի խաղաղություն»,- լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Իսրայել-Իրան պատերազմին՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Պատգամավորի խոսքով՝ ՀՀ ԱԽ-ն քննարկում է ամենատարբեր զարգացումների սցենարներ. «Հիմնական ռիսկերը կարող են լինել տնտեսական ու համաշխարհային տնտեսական: Մերձավոր Արևելքի մի շարք օդանավակայններ ուղղակի կանգնած են, ունենք ՀՀ քաղաքացիներ, որ այդ երկրներում են, այս պահին չեն կարողանում դուրս գալ, այդ ուղղությամբ աշխատանք տարվում է: Անվտանգային տեսանկյունից ՀՀ-ում խաղաղություն է և վստահ եմ, որ ՀՀ քաղաքացիները գնահատում են այդ խաղաղությունը: Առաջին անգամ է, որ ամենուր լարվածություն է, ռումբեր, պայթյուններ, զոհեր, իսկ ՀՀ-ում խաղաղություն է»: