Լրանում է Հրանտ Դինքի սպանության 19-րդ տարին


Միջազգային

Հունվարի 19-ին լրանում է «Ակոս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ, «Birgün» օրաթերթի թղթակից Հրանտ Դինքի սպանության 19-րդ տարելիցը։ Այդ առիթով վերջինիս հիշատակին նվիրված միջոցառում կանցկացվի Ստամբուլում՝ հենց սպանության վայրում, հայտնում էErmenihaber.am-ը։

Հիշատակի հավաքը կկայանա ժամը Թուրքիայի ժամանակով 14։30-ին, Շիշլի թաղամասում գտնվող Սեբաթ բնակելի շենքի դիմաց, որտեղ նախկինում գործել է «Ակոս» թերթի խմբագրությունը և որն այսօր գործում է որպես Հրանտ Դինքի հիշատակի կենտրոն։

Բացի այդ, երեկոյան՝ ժամը 19։00-ից մինչև 23։00-ն, հիշյալ շենքի վրա կցուցադրվեն Հրանտ Դինքի հիշատակին նվիրված պատկերներ և հոլովակներ։ Դինքի հիմնադրամը քաղաքացիներին կոչ է արել շենքի կողքով անցնելիս «մի պահ հայացք բարձրացնել վերև»՝ մասնակցելով հիշատակի խորհրդանշական միջոցառմանը։


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

Հետևեք մեզ նաև տելեգրամում՝

Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝

Leave a comment