Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը կարծում է, որ Մերձավոր Արևելքում մարտական գործողությունները կձգձգվեն։ Գերմանացի քաղաքական գործիչն այս հայտարարությունն արել է ARD հանրային հեռուստաալիքի հաղորդավարուհի Կարեն Միոսգայի կողմից կիրակի՝ մարտի 1-ի երեկոյան հեռարձակվող թոք-շոուի ժամանակ։
«Մենք բոլորս պետք է պատրաստ լինենք այս հակամարտության երկարաձգմանը։ Անհնար է պատկերացնել, որ մարտական գործողությունները կդադարեն առաջիկա օրերին»,- պնդել է գերմանական դիվանագիտության ղեկավարը։
Նախարարը նաև նշել է, որ տարածաշրջանում մնացած զբոսաշրջիկները նույնպես պատասխանատու են իրենց անվտանգության համար, հաղորդում է dpa-ն: «Ամենևին անսպասելի չէր, որ սա (տարածաշրջանում մնալը – խմբ.) կարող է վտանգավոր լինել», – ասել է դիվանագետը: