Հարի Քեյնն անցկացնում է կարիերայի ամենաարդյունավետ մրցաշրջանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մյունխենի «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնն անցկացնում է կարիերայի ամենաարդյունավետ մրցաշրջանը։

Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Գերմանիայի առաջնության 24-րդ տուրի հաղթական խաղում (3։2) 32-ամյա ֆուտբոլիստը դարձել է դուբլի հեղինակ ու այս մրցաշրջանում գոլերի թիվը հասցրել 45-ի։

Մինչև այս Անգլիայի հավաքականի ավագի ամենաարդյուանվետ մրցաշրջանը եղել էր 44 գոլով (2023/24):

Հարի Քեյնը 2023 թվականին է միացել «Բավարիային», դրանից առաջ երկար տարիներ խաղում էր անգլիական «Տոտենհեմում»։

«Բավարիան» 63 միավորով գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը և 11 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Դորտմունդի «Բորուսիայից»։



Leave a comment