Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանը հարվածել է Թուրքիայում գտնվող «Ինջիրլիք» ավիաբազային, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմաօդային ուժեր, հաղորդում են Telegram ալիքները։
«Պայթյուններ։ Ծուխ է բարձրանում։ Ամեն ինչ ծխի մեջ է»,- հայտնել են ականատեսները։
Նշենք, որ Ինջիրլիքը ՆԱՏՕ-ի հիմնական ավիաբազաներից է Թուրքիայի հարավում, որը գտնվում է Ադանա քաղաքի մոտ։ Այս օբյեկտն օգտագործվում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից Մերձավոր Արևելքում գործողությունների համար և կարևոր դեր է խաղում լոգիստիկայի, հետախուզության և դաշինքի ռազմական առաքելությունների աջակցության գործում։
Ներկայումս վնասի կամ հնարավոր կորուստների մասին պաշտոնական հաստատում չկա։