«Այդ ամենը մտահոգությունների տեղիք է տալիս և նաև լրացուցիչ աշխատանքներ անցկացնելու մասին է խոսում»-, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը, անդրադառնալով՝ փետրվարի 26-ին զինծառայողի մահվան դեպքին, հավելելով, որ յուրաքանչյուր հանցագործության և, առավել ևս, զինծառայողի մահվան դեպք ցավ է պատճառում։
Սարգսանի խոսքով յուրաքանչյուր նմանատիպ դեպքերով կատարվում է քննություն և կարծում է, որ բազմակողմանի և օբյեկտիվ քննության արդյունքներով նպաստող պատճառները ի հայտ կբերվեն։
Փոխնախարարի խոսքով, պետք է ձեռնարկվեն համապատասխան միջոցներ, որպեսզի նման դեպքերը իսպառ վերացվեն. «Քրեական վարույթ է նախաձեռնված, և վարույթի շրջանակներում նախաքննական մարմինը հստակ տեղեկատվություն կտրամադրի»,-շեշտել է Արման Սարգսյանը։