Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է 31 և վիրավորվել 149 մարդ, հաղորդում է Alghad TV հեռուստաընկերությունը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը։
Ալ-Դահիայում (Բեյրութի հարավային արվարձան) նախնական տվյալներով զոհվել է 20 և վիրավորվել 91 մարդ, մինչդեռ Իսրայելի հետ սահմանին գտնվող Ալ-Ջանուբ նահանգում զոհվել է 11 և վիրավորվել 58 մարդ։
Հիշեցնենք, Մարտի 2-ի առավոտյան Իսրայելը հայտարարեց, որ Լիբանանում «Հեզբոլլահի» թիրախների դեմ նոր հարվածներ է հասցրել։ Իսրայելի բանակի շտաբի պետ Էյալ Զամիրը հայտարարել է խմբավորման դեմ «հարձակողական արշավի» մեկնարկի մասին։