Բոլոր աշխատանքները պետք է տեսաձայնագրվեն, թող կապալառու ընկերություններն իմանան. Տիգրան Ավինյանը՝ ասֆալտապատման մասին

«Մաքրման աշխատանքներն ավազից մենք ավարտեցի՞նք, թե՞ էլի ունենք»,-Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հետաքրքրվեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նրան տեղեկացրին, որ այդ աշխատանքները հիմնական փողոցներում ավարտվել են, մնացել են ընդամենը 1-2 փողոց:

«Իսկ մեր եղանակային տեսության կանխատեսումն ի՞նչ է, էլի ձյուն ունենալու ե՞նք, ոնց որ ամսի 7-ին էլի ունենք»,-հարցրեց Ավինյանը: «Այնքան արագ են փոխվում հիդրոմետի տեղեկությունները, որ ուղիղ բան չենք կարող ասել »,- ասաց Երևանի քաղաքապետարանի «Աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը:

Տիգրան Ավինյանին տեղեկացրին, որ ցերեկային ժամերին ասֆալտապատման աշխատանքներ են կատարվում: Նա պահանջեց դրանց ողջ ընթացքը նկարել եւ վճարել միայն որակյալ աշխատանքի դեպքում: «Բոլոր աշխատանքները պետք է տեսաձայնագրվեն, այսինքն` պետք է հոլովակը լինի, միայն տվյալ կատարված աշխատանքի համար կարող եք վճարումը կատարել: Այլապես վճարում չեք կարող կատարել, եւ դրան խիստ հետեւելու եմ: Թող կապալառու ընկերություններն իմանան»,-ասաց քաղաքապետը:

Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունն ամբողջությամբ

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment