10:20 02.03.2026 (Թարմացված է: 10:21 02.03.2026)
Բաժանորդագրվել
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. ՀՀ դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 1.2 միլիարդ դրամ։ Տեղեկությունը հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը` նշելով, որ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Հովհաննեսի Մկրտչյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
26 անշարժ գույք.
7 տրանսպորտային միջոց.
5 իրավաբանական անձանցում մասնակցություն.
893 միլիոն 449 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
276 միլիոն 106 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։