ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը Վիտկոֆի և Քուշների հետ կքննարկի Ուկրաինայի խաղաղության ծրագիրը

Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումում կհանդիպի ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկոֆի և Դոնալդ Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ։

Ինչպես հաղորդում է APA-ն, հանդիպումը տեղի կունենա հունվարի 20-ին։ Կողմերը կքննարկեն Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի խաղաղության ծրագիրը։

Հիշեցնենք, որ Համաշխարհային տնտեսական ֆորումը տեղի կունենա հունվարի 19-ից 23-ը։ 2022 թվականից սկսած՝ ռուս պաշտոնյաներն ու բիզնեսի ներկայացուցիչները չեն հրավիրվի այս միջոցառմանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment