ՀՀ կառավարությունը նոյեմբերի 26-ի նիստում հաստատել է թրաֆիքինգի դեմ պայքարի 2026–2028 թվականների ռազմավարական ծրագիրը, որը սահմանում է կանխարգելման, դեպքերի քննության, աջակցության ծառայությունների ընդլայնման և կառույցների համագործակցության ուղղությունները։
Ինչու է դա կարևոր. Ծրագիրը միավորում է պետական, տեղական ինքնակառավարման, քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների ջանքերը՝ ամրապնդելով տուժածներին տրամադրվող աջակցությունն ու խթանելով թիրախային իրազեկումը բարձր ռիսկային խմբերի շրջանում։
Ռազմավարական ծրագրի առանցքային մանրամասները.
-
Համագործակցություն և կառավարում.
-
Նախատեսվում է մշակել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, աջակցության կենտրոնների ու քաղաքացիական հասարակության կառույցների համագործակցության մեխանիզմներ։
-
Կարևորվում է միջգերատեսչական և միջազգային համագործակցության ամրապնդումը՝ թրաֆիքինգի ավելի արդյունավետ կանխարգելման և դեպքերի քննության նպատակով։
-
-
Աջակցության ծառայություններ և մասնագետների վերապատրաստում.
-
Ընդլայնվելու է թրաֆիքինգի զոհերին հասանելի սոցիալական, հոգեբանական և իրավաբանական ծառայությունների շրջանակը։
-
Նախատեսվում է ապահովել ոլորտի մասնագետների շարունակական ուսուցումն ու որակավորման բարձրացումը։
-
-
Իրազեկման նոր մեթոդներ.