Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ բավարարել է Վաշինգթոնի խնդրանքը՝ թույլ տալ ԱՄՆ զինված ուժերին օգտագործել Մեծ Բրիտանիայի ռազմական բազաները Մերձավոր Արևելքում՝ Իրանի հրթիռային պահեստներին և կայանքներին հարվածելու համար։
«Սպառնալիքը վերացնելու միակ միջոցը դրանց պահեստներում կամ կայանքներում գտնվող հրթիռների ոչնչացումն է։ ԱՄՆ-ն թույլտվություն է խնդրել օգտագործել Մեծ Բրիտանիայի բազաները՝ պաշտպանական նպատակով։ Մենք որոշել ենք բավարարել խնդրանքը՝ կանխելու համար Իրանի կողմից տարածաշրջանում հրթիռների արձակումը»,- ասել է Սթարմերը։
Նա հավելել է, որ Լոնդոնը շարունակում է չմասնակցել Իրանի դեմ ուղղված հարվածներին։