Վարդան Ղուկասյանի համար դատարան շտապօգնություն են կանչել. Զարուհի Փոստանջյան

Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան եթերում տեղեկացրել է, որ իր պաշտպանյալ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի համար դատարան կրկին շտապօգնություն են կանչել։

«Տեսնենք ինչ պետք է անեն, հետո կտեղեկացնեմ այդ մասին»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Ղուկասյանը նախորդ շաբաթ էր տեղափոխվել հիվանդանոց՝ պաշտպանների միջնորդությամբ առողջության հետ կապված փորձաքննություն անցնելու համար։ Հունվարի 17-ին նրան կրկին տեղափոխել էին բանտ։

Փոստանջյանը պնդմամբ՝ «Երևան-կենտրոն» ՔԿՀ տեղափոխելուց հետո Գյումրիի քաղաքապետի առողջական վիճակը վատթարացել է։ ՔԿՀ տեղափոխելու օրը նա պաշտպանյալի հետ հանդիպումից հետո շտապ բուժօգնություն էր կանչել, սակայն բժշկի մուտքը ՔԿՀ արգելվել էր։

Պաշտպանական կողմը պնդում է, որ Ղուկասյանի առողջական վիճակն անհամատեղելի է կալանքի հետ, ու դժգոհում, որ քրեակատարողական հիմնարկում նրան պատշաճ բժշկական օգնություն չի ցուցաբերվում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment