Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է

Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակել է Մասիս համայնքի կալանավորված ղեկավար Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառված խափանման նոր միջոցի վերաբերյալ որոշումը։ Համբարձումյանի նկատմամբ կիրառված կալանքը փոփոխվել է, սահմանվել են տնային կալանք, գրավ և բացակայելու արգելք։

Կալանքից ազատ արձակելու միջնորդությունն այսօր ներկայացրել է փաստաբան Գայանե Պապոյանը։ Հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 11-ին, ժամը 14:00-ին։

Հիշեցնենք՝ Երևանի քրեական դատարանի՝ հոկտեմբերի 23-ին հրապարակած վճռով Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը դատապարտվել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման:

Դավիթ Համբարձումյանը մեղադրվում է 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար:

Leave a comment