Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ավարտվեց Անգլիայի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանի 28-րդ տուրի՝ Լոնդոնի «Արսենալի» և «Չելսիի» միջև խաղը։ Լոնդոնյան դերբիում «Արսենալը» հաղթեց խաղը 2-1 հաշվով։ Խաղը տեղի ունեցավ «Էմիրեյթս» մարզադաշտում։ Մրցավարը Դարեն Ինգլենդն էր։
21-րդ րոպեին Ուիլյամ Սալիբան բացեց խաղի հաշիվը՝ առաջ մղելով «Արսենալին»։ Պիերո Ինկապիեն ինքնագոլ խփեց՝ հավասարեցնելով հաշիվը 45+2 րոպեին։ 66-րդ րոպեին Ժուրիեն Թիմբերտը կրկին առաջ մղեց տանտերերին։ 70-րդ րոպեին Պեդրո Նետոն հեռացվեց խաղադաշտից երկրորդ դեղին քարտի պատճառով։
Այս խաղից հետո «Արսենալը» գլխավորում է Անգլիայի Պրեմիեր լիգայի աղյուսակը 64 միավորով, իսկ «Չելսին» 45 միավորով զբաղեցնում է վեցերորդ տեղը։