«Իրանում մեկնարկել է նոր գերագույն առաջնորդի ընտրության գործընթացը»․ Արաղչի | ՄԱՄՈՒԼ.ամ

Իրանում մեկնարկել է նոր գերագույն առաջնորդի ընտրության գործընթացը։ Այդ մասին հայտնել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին:

«Մեր Սահմանադրությամբ սահմանված է ընթացակարգ, որի համաձայն՝ մեր գերագույն առաջնորդի կորստի դեպքում, նոր առանորդ պետք է ընտրի Փորձագետների խորհուրդը։ Եվ հիմա մենք սկսել ենք այդ գործընթացը»,- հայտարարել է Աբաս Արաղչին ABC News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Ավելի վաղ հայտնել էինք՝ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին զոհվել է Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով:

Leave a comment