Հայաստան խմբակցության պատգամավորները տեսակցել են 3 քաղբանտարկյալների

Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է․​ «Այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցության գործընկեր Լևոն Քոչարյանի հետ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեսակցեցինք քաղբանտարկյալներ Խաչիկ Գալստյանին, Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին։

Տղաները պատվով են տանում այս փորձությունը։ Վճռական են տրամադրված և հավատում են, որ համախմբված պայքարը տալու է իր արդյունքները։

Նարեկ Սամսոնյանն արդեն 11-րդ օրն է, ինչ հացադուլ է իրականացնում։ Այս առումով, հրավիրում եմ պատկան մարմինների, ՀՀ ՄԻՊ-ի ուշադրությունը։ Նարեկն ունի առողջական խնդիրներ և անհապաղ վիրահատության կարիք։

Ես և գործընկերներս շարունակելու ենք հետևողական լինել քաղբանտարկյալների, և ընդհանրապես, անազատության մեջ հայտնված անձանց իրավունքների պաշտպանության հարցում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment