«Իրանական ԱԹՍ-ները հարձակվել են Էրբիլի օդանավակայանի մոտ գտնվող ԱՄՆ ռազմաբազային». #Reuters (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Իրանական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Իրաքի Էրբիլ օդանավակայանի մոտ գտնվող ամերիկյան ռազմական բազայի վրա, հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով անվտանգության աղբյուրներին։

ԱՄՆ-ն և Իսրայելը շաբաթ օրը սկսել են հարվածել Իրանում գտնվող թիրախներին, այդ թվում՝ Թեհրանում, և հաղորդագրություններ են ստացվել վնասների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական թիրախներին։

Leave a comment