Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի գրասենյակը պաշտոնապես հերքել է նրա մահվան մասին տեղեկությունները։
«Իսրայելի և Միացյալ Նահանգների կողմից հրթիռային հարձակման հետևանքով Մահմուդ Ահմադինեժադի մահվան մասին լուրի հրապարակման կապակցությամբ տեղեկացնում ենք, որ այդ տեղեկատվությունը կեղծ է», – ասվում է հայտարարության մեջ։
Նրա գրասենյակը նաև առանձին հայտարարել է, որ Ահմադինեժադը ցավակցություն է հայտնել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան կապակցությամբ և հրապարակել է համապատասխան տեքստ։