Իսրայելում Իրանի կողմից հրթիռային հարվածի հետևանքով զոհվել է ինը մարդ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կիրակի՝ մարտի 1-ին, Երուսաղեմի մոտ գտնվող Իսրայելի Բեյթ Շեմեշ քաղաքում իրանական հրթիռային հարվածի հետևանքով զոհվել է ինը մարդ, 28-ը՝ վիրավորվել։ Վիրավորներից երկուսը ծանր վիճակում են, հայտնում է Իսրայելի բժշկական և փրկարարական կազմակերպությունը։

«Times of Israel»-ը հաղորդում է, որ իրանական բալիստիկ հրթիռը հարվածել է քաղաքի բնակելի թաղամասին՝ ոչնչացնելով սինագոգը և զգալի վնաս հասցնելով հանրային ռմբապաստարանին և շրջակա տներին։ Փլատակների մաքրումը շարունակվում է։

Իսրայելի առողջապահության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ Իրանի դեմ գործողության մեկնարկից ի վեր Իսրայելի հիվանդանոցներ է տեղափոխվել 456 մարդ։ Նրանցից 86-ը դեռևս հոսպիտալացված են, այդ թվում՝ վերակենդանացման բաժանմունքներում։

Leave a comment