ԱՄՆ ռազմածովային ուժերի USS Abraham Lincoln ավիակիրը խոցվել է իրանական չորս հրթիռներով, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մամուլի ծառայությունը՝ ըստ Tasnim-ի։
«Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հպարտություն ներշնչող գործողությունների և ամերիկա-սիոնիստական թիրախներին հասցված հարվածների շարունակության շրջանակներում ԱՄՆ ռազմածովային ուժերի «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը ենթարկվել է հարձակման չորս բալիստիկ հրթիռներով։ ԻԻՀ զինված ուժերի հզոր հարվածները թշնամու ուժասպառ ռազմական օրգանիզմին թևակոխել են նոր փուլ, և ցամաքն ու ծովն է՛լ ավելի մեծ չափով գերեզմանոց կդառնան ահաբեկիչ-ագրեսորների համար»,- ասված է Իրանի ԻՀՊԿ հայտարարության մեջ։
Իրանական ուժերի կողմից ավիակիրը խոցելու մասին հաղորդվել էր նաև երեկ։