Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենաների բախման հետևանքով կան վիրավորներ
Մարտի 1-ին, ժամը 11։09-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 48-րդ կմ-ին, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են GAZel և KIA մակնիշների ավտոմեքենաները․ վերջինիս վարորդը և երկու ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: