Կյանքից հեռացել է երգիչ Գագիկ Հարությունյանը։ Նա «Բանակում» սերիալից հայտնի Վարուժի դերակատար Գոռ Հարությունյանի եղբայրն էր։
Գոռը սթորի էր հրապարակել էջում և գրել․ «Մեռնում եմ չեմ կարում կյանքս, արևս, սիրունս, ջիգյարս։ Ես ոնց եմ անելու, դու իմ ամենաուժեղ, ամենա կյանք ախպերս»։ Հայտնի է, որ երգչի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր Արմավիր քաղաքում, հուղարկավորությաունը՝ վաղը։