https://arm.sputniknews.ru/20260301/bvolvor-nvormeri-cinik-khakhtum-putiny-cavakcel-e-khameneii-spanutjan-kapakcutjamb-99318189.html
«Բոլոր նորմերի ցինիկ խախտում»․ Պուտինը ցավակցել է Խամենեիի սպանության կապակցությամբ
«Բոլոր նորմերի ցինիկ խախտում»․ Պուտինը ցավակցել է Խամենեիի սպանության կապակցությամբ
Sputnik Արմենիա
Մոսկվան ավելի վաղ դատապարտել էր ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումն Իրանի վրա: 01.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-01T14:30+0400
2026-03-01T14:30+0400
2026-03-01T14:31+0400
վլադիմիր պուտին
մասուդ փեզեշքիան
այաթոլլա ալի խամենեի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/16/97142748_0:0:3072:1728_1920x0_80_0_0_381362588200d127e66aa7b44a6987d0.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի-Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորին ցավակցություն է հայտնել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի անդամների սպանության կապակցությամբ, հայտնում է Կրեմլը:Ավելի վաղ Իրանի պետական հեռուստատեսությունը հաստատել էր ԱՄՆ-Իսրայել հարձակման հետևանքով երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահվան մասին տեղեկությունը: Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ նա սպանվել է փետրվարի 28-ի առավոտյան իր գրասենյակում:Խամենեիից բացի, զոհվել են նրա ընտանիքի չորս անդամներ, այդ թվում՝ դուստրը։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Բացի երկրի գերագույն առաջնորդից՝ սպանվել են նաև պաշտպանության նախարարը, ԶՈւ գլխավոր շտաբի պետը, ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը, պաշտպանության հարցերով խորհրդի ղեկավարը: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/16/97142748_157:0:2888:2048_1920x0_80_0_0_189ba76fb6b18244f6f1cb3fa17b7166.jpg.webp
վլադիմիր պուտին, մասուդ փեզեշքիան, այաթոլլա ալի խամենեի
վլադիմիր պուտին, մասուդ փեզեշքիան, այաթոլլա ալի խամենեի
Մոսկվան ավելի վաղ դատապարտել էր ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումն Իրանի վրա:
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի-Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորին ցավակցություն է հայտնել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի անդամների սպանության կապակցությամբ, հայտնում է Կրեմլը:
«Ընդունեք խորինցավակցությունսԻրանի Իսլամական Հանրապետության գերագույն ղեկավար Սեյեդ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի անդամների սպանության կապակցությամբ, որը կատարվել է մարդկային բարոյականության և միջազգային իրավունքի բոլոր նորմերի ցինիկ խախտմամբ», – ասված է հաղորդագրության մեջ: