Պուտինը ցավակցություն է Խամենեիի uպանության կապակցությամբ․ այլ մանրամասներ Իրանի դեմ հարձակումների հետ կապված

– ԱՄԷ-ն «անգործ չի մնա» Իրանի հրթիռային հարձակումների ժամանակ, ասել  է երկրի Միջազգային համագործակցության նախարար Ռիմ ալ-Հաշիմին։ Նրա խոսքով՝ ԱՄԷ-ն կարող է ավելի ագրեսիվ դեր ստանձնել, եթե Իրանը շարունակի հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր արձակել։

– Այաթոլլահ Արաֆին նշանակվել է իրավաբան և Գերագույն առաջնորդի պաշտոնը ստանձնող կառավարող խորհրդի անդամ – ISNA։

– Իսրայելի պաշտպանության ուժերի խոսնակը հայտարարել է, որ մեկ րոպեում սպանվել է 40 իրանցի հրամանատար։

– «Իրանը կապ է հաստատել Պարսից ծոցի երկրների ներկայացուցիչների հետ և կոչ է արել նրանց փակել ամերիկյան բազաները, հակառակ դեպքում Թեհրանը «այլընտրանք չի ունենա, քան հակահարված տալը, CNN-ին ասել է Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իրանը չի կարող ներթափանցել ԱՄՆ տարածք, ուստի մենք այլընտրանք չունենք, քան հարձակվել ԱՄՆ իրավասության տակ գտնվող ցանկացած բազայի վրա»։

– Իսրայելական բանակը հայտնել է, որ իր հարվածները ոչնչացրել են Իրանի արևմտյան և կենտրոնական հատվածներում տեղակայված ՀՕՊ համակարգերի մեծ մասը։

– Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Մասուդ Փեզեշկիանին գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի սպանության կապակցությամբ։

– Իրանն առաջին անգամ օգտագործել է հիպերձայնային հրթիռներ Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան բազաների դեմ հարվածների ժամանակ, հայտնել է FARS լրատվական գործակալությունը՝ հղում անելով աղբյուրին։

Leave a comment