Իրանը վրեժխնդրությունը համարում է իր «պարտականությունն ու օրինական իրավունքը»: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հաղորդում են իրանական լրատվամիջոցները։
Փեզեշքիանն ասել է, որ Խամենեիի և իրանցի այլ բարձրաստիճան պաշտոնյաների սպանության համար վրեժ լուծելը երկրի «պարտականությունն ու օրինական իրավունքն» է։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը արդարադատություն փնտրելը և այս պատմական հանցագործությունը կատարածներից ու պատվիրատուներից հատուցում պահանջելը համարում է իր պարտականությունն ու օրինական իրավունքը, և այն իր ողջ ուժը կնվիրի այս մեծ պատասխանատվությունն ու պարտավորությունը կատարելուն»,- ասել է Իրանի նախագահը։
Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները «չտեսնված ուժով» կհարվածի Իրանին, եթե Թեհրանը սրի ռազմական գործողությունները։
Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ իրականացված հարձակումների ժամանակ սպանվել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։ Սպանվել են Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդոլռահիմ Մուսավը, Պաշտպանության ու զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեն, պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը։
The post Իրանը վրեժխնդրությունը համարում է իր պարտականությունն ու օրինական իրավունքը․ Իրանի նախագահ appeared first on CIVILNET.