Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը խոստացել է վրեժ լուծել Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանության համար՝ նշելով, որ Թեհրանը դա համարում է օրինական իրավունք։
«Իրանը համարում է իր պարտականությունը և օրինական իրավունքը վրեժ լուծել այս պատմական հանցագործության (մեղավորներից) և մտադիր է օգտագործել բոլոր միջոցները՝ այս մեծ պարտավորությունը կատարելու համար», – ասել է Փեզեշքիանը իր մամուլի գրասենյակի կողմից տարածված հայտարարության մեջ։
Նա նաև ցավակցություն է հայտնել Խամենեիի մահվան կապակցությամբ՝ նշելով, որ «այս մեծ մարդու ուղին կշարունակվի»։
Նա Խամենեիի սպանությունը անվանել է Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից աշխարհի մուսուլմանների դեմ պատերազմի հայտարարում։