Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Պակիստանի Կարաչի քաղաքում Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահվան լուրից հետո բողոքի ակցիա է սկսվել․ ցուցարարները հրկիզել են ԱՄՆ գլխավոր հյուպատոսության շենքը։ Հայտնում է Mehr-ը։
Ըստ իրանական լրատվամիջոցի` անվտանգության ուժերի հետ բախումների հետևանքով զոհվել է 10 մարդ։
Պակիստանյան Dawn News-ը հաստատում է Խամենեիի մահվան հետ կապված բողոքի ցույցերի և բախումների մասին տեղեկությունը, սակայն զոհերի վերաբերյալ տվյալներ չի հայտնում։