Ռուսական բանակը Դնեպրոպետրովսկի մարզում ոչնչացրել է ռազմավարական երկաթուղային կամուրջը (Տեսանյութ)


Միջազգային

Դնեպրոպետրովսկի մարզի Վասիլկովկայի մոտակայքում գտնվող երկաթուղային կամուրջը ոչնչացվել է, հայտնում են տեղական աղբյուրները։

Նախնական տեղեկությունների համաձայն, հարձակման մեջ կարող է օգտագործվել ֆոսֆորային մարտագլխիկով անօդաչու թռչող սարք։ Հարվածը մեծ հրդեհ է առաջացրել։

Հրդեհը տևել է ավելի քան երեք ժամ՝ հալեցնելով և այրելով կամրջի մետաղական կառուցվածքները։

Կամուրջն ուներ ռազմավարական նշանակություն. դրանով տեղափոխվում էր զորքերի եւ զենք-զինամթերքի մեծ զանգվածներ: Ըստ տեղի աղբյուրների, վերականգնումն ամիսներ կտեւի, եթե միջոցներ հատկացվեն:


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

Հետևեք մեզ նաև տելեգրամում՝

Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝

Leave a comment