Հենրիխ Մխիթարյանի տպավորիչ գոլային փոխանցումն օգնել է «Ինտերին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իտալիայի առաջնության 27-րդ տուրում «Ինտերը» սեփական խաղադաշտում 2։0 հաշվով հաղթել է «Ջենոային»։

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դաշտ է դուրս եկել տանտերերի մեկնարկային կազմում, իսկ 31-րդ րոպեին տպավորիչ գոլային փոխանցում է կատարել իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոյին, որը բացել է հանդիպման հաշիվը։



Առաջին խաղակեսում Մխիթարյանը նաև ստացել է դեղին քարտ, իսկ 59-րդ րոպեին խաղադաշտում տեղը զիջել է Հաքան Չալհանօղլուին, որը 70-րդ րոպեին 11-մետրանոց հարվածով ձևակերպել է հանդիպման վերջնական հաշիվը։

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է 20 խաղի, դարձել 2-ական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ։ «Ինտերը» 67 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և 13 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Միլանից», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել։

Leave a comment