Իրանը հաստատել է պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրի մահը: Պաշտոնյանը մահացել են Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ իրականացված հարձակումների ժամանակ։ Հայտնում է IRNA գործակալությունը:
«Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին և ԻՀՊԿ-ի հրամանատար Մոհամմադ Պապկուրը զոհվել են ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման հետևանքով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ իրականացված հարձակումների ժամանակ սպանվել է նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ը և Իսրայելը համատեղ հարվածել են Իրանին: Այդ հարվածներից հետո Թրամփը բազմիցս ողջունել էր հարձակումը՝ ասելով, որ այն վերացրել է Իրանի միջուկային ծրագիրը և հանգեցրել «խաղաղության» Մերձավոր Արևելքում։
The post Իրանը հաստատել է պաշտպանության խորհրդի քարտուղարի և ԻՀՊԿ-ի հրամանատարի մահը appeared first on CIVILNET.