Դուբայում ԱՄՆ-ի ԿՀՎ շտաբ-կայանը դարձել է իրանական հրթիռային հարվածի թիրախ․ Fars

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Դուբայում գտնվող ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալության (ԿՀՎ) շտաբ-կայանը դարձել է իրանական հրթիռային հարվածի թիրախ։

«Հաղորդվում է, որ Դուբայում գտնվող ԿՀՎ շտաբ-կայանը դարձել է իրանական հրթիռային հարվածի թիրախ», – ասվում է հայտարարության մեջ։

ԱՄՆ-ն և Իսրայելը շաբաթ օրը մի շարք հարվածներ են հասցրել իրանական թիրախներին, այդ թվում՝ Թեհրանին, ինչը վնասների և քաղաքացիական անձանց շրջանում զոհերի պատճառ է դարձել։ Իրանը հակադարձել է հրթիռային հարվածներով՝ ուղղված Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին։

Leave a comment