Գարնան առաջին օրը Հայաստանի տարածքում տեղումներ կլինեն. եղանակի տեսություն

Բաժանորդագրվել

Երևանում օդի ջերմաստիճանը կլինի ցերեկը 2-4, երեկոյան՝ -1-ից +1 աստիճան։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 1-2-ին սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։

Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Ավտոճանապարհների առանձին հատվածմերում սպասվում է նաև մերկասառույց։

Օդի ջերմաստիճանը մարտի 1-3-ին գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:

Երևանում մարտի 1-ին սպասվում են տեղումներ․ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։

Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 2-4, երեկոյան՝ -1-ից +1 աստիճան։

Leave a comment