Խամենեիի դին հայտնաբերվել է. Reuters

Քաղաքականություն

01.03.2026 | 00:05

Իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան Reuters-ին հայտնել է, որ Իրանի հոգևոր առաջնորդի դին հայտնաբերվել։ Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ «աճող նշաններ կան», թե Իրանի գերագույն առաջնորդը մահացած է։  Իսրայելը ոչնչացրել է նրա նստավայրը ու սպանել հեղափոխական պահակազորի հրամանատարներին և բարձրաստիճան միջուկային պաշտոնյաների։ Նեթանյահուն, սակայն, ձեռնպահ է մնացել գերագույն առաջնորդի մահը պաշտոնապես հաստատելուց։ Իսրայելի Channel 12 հեռուստաալիքի հաղորդմամբ՝ շաբաթ առավոտյան նպատակային հարվածների ընթացքում Իսրայելը 30 ռումբ է նետել Խամենեիի նստավայրի վրա։

https://factor.am/989665.html

 

Leave a comment